ԼԼուսինե Մուրադյան

ՄԻՊ ներկայացուցիչները «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ չհայտարարված այցի ընթացքում վեր են հանել բուժսպասարկման խնդիրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ չհայտարարված այցի ընթացքում վեր են հանել բուժսպասարկման խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 28-ին և 29-ին չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

 

«Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

 

«Վանաձոր» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:

 

«Աբովյան» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել կապված բժշկական սպասարկման հետ՝ նշելով, որ իրենց անհրաժեշտ հետազոտությունները բժշկական կենտրոններում կազմակերպվում են ձգձգումերով: Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաճախ խնդիրներ են առաջանում ազատությունից զրկված անձանց քաղաքացիական բժշկական հաստատություններ տեղափոխելու, ընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ կազմակերպելու հետ կապված:

 

Չնայած այն հանգամանքին, որ Պաշտպանը ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձանց խնդիրների առնչությամբ պարբերաբար է քննարկումներ ունենում իրավասու մարմինների հետ, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում է իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունը ՔԿՀ-ից դուրս բժշկական հաստատություններում կազմակերպելուն առնչվող խնդիրներին և կոչ է անում հարցին համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ, գործուն քայլեր:
 
Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորմանն ուղղված ներպետական և միջազգային չափանիշների համաձայն՝ դա պետության պոզիտիվ պարտականությունն է:

 

ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրված խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։

 

Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- նշվում է հայտարարության մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում