ՀՀ նախագահի այցը պատմական է. Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ

ԱԱնի Օհանյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով Հանրապետության նախագահի այցն Իրաքի Հանրապետություն և Իրաքյան Քուրդիստան՝ Պատվավոր նախագահն այցը պատմական է գնահատել և շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման գործում։



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է ժողովուրդների միջև պատմամշակութային բազմաշերտ առնչակցությունների կարևորությունը, ինչն ամուր հիմք է շարունակական համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի խթանման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել առկա փոխշահավետ համագործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարների և կոնկրետ գործողությունների վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների և վերջիններիս կարգավորման ուղիների վերաբերյալ առկա հարցերին։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է հակամարտություններն ու խնդիրները բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների պահպանությամբ լուծելու հրամայականը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում