ԳԳոհար Սարգսյան

Նորագավթի 7-րդ փողոցում մեքենաներ են այրվել

Նորագավթի 7-րդ փողոցում մեքենաներ են այրվել

Փետրվարի 28-ին` ժամը 04:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած Hummer և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենաների շարժիչների հատվածները, սրահները և անվադողերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում