ՄՄարո Թարվերդյան

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 25-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող Գ․Գ․-ին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների միջից հայտնաբերվել են 3 ծխախոտի տուփ, իսկ պայուսակից՝ բջջային հեռախոս։ 

Հայտնաբերված ծխախոտի տուփերի զննությամբ պարզվել է, որ դրանց մեջ առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 63,2 գրամ քաշով դեղնականաչավուն և հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 9,97 գրամ քաշով շագանակագույն զանգվածներ։

Գ․Գ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 

Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների և ազատազրկված անձանց միջև անօրինական կապերի հայտնաբերմանն ու կանխմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում