ԿԿարմեն Ղուկասյան

Հրազդանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան

Հրազդանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան

Փետրվարի 26-ին՝ ժամը 02։32-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հայ ֆիդայիներ փողոցի օղակաձև խաչմերուկում Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի արգելապատնեշին և շրջվել․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում