ԳԳոհար Սարգսյան

Գեղամավան - Գագարին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Գեղամավան - Գագարին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Փետրվարի 23-ին` ժամը 18։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դեպի ձորակը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում