ԼԼիլիթ Ասատրյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

Փետրվարի 18-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնձորուտ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

 
May be an image of 1 person, snowplow and road
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Խնձորուտ գյուղ տանող ճանապարհի 14-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ն․ Հ․-ին (ծնված 1991 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում