ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմինը մեկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 10 տրանսպորտային միջոց

Տեսչական մարմինը մեկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 10 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները 2024 թ. փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, մեկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 10 տրանսպորտային միջոց։ 

Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ 

Հիշեցնենք, որ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։ Սահմանված կարգի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, իսկ ուղեսրահում՝ ուղևորին տեսանելի մասում պետք է տեղադրված լինի սակաչափիչ, մեքենան պետք է ունենա համապատասխան կահավորում՝ «Աերոտաքսի» գրառում և տաքսու շախմատաձև տարբերանշան։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում