ԳԳոհար Սարգսյան

Երթևեկության սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման հատվածում. շրջանցիկ ճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով

Երթևեկության սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման հատվածում. շրջանցիկ ճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին իրազեկում է.

«Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման տեղամասում իրականացվող վերակառուցման աշխատանքները շարունակվում են։

Նշված աշխատանքները չխոչընդոտելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ժամանակավորապես կարգելվի տվյալ հատվածում կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը։

Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում