ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի ԱԳ փոխնախարարը դիտարկել են միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնման հարցեր

Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի ԱԳ փոխնախարարը դիտարկել են միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնման հարցեր

Փետրվարի 6-ին Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։ Այդ մասին ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: 

 

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության առկա վիճակին ու զարգացման հեռանկարին առնչվող արդի հարցերն, ինչպես նաև համատեղ երկկողմ միջոցառումների նախապատրաստության ընթացքը։ Դիտարկվել են միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն ու ընդլայնմանը միտված հարցեր։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ կառույցներում գործընկերության առաջմղման թեմատիկային»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում