ԱԱրսեն Մկրտչյան

Սահմանվել է մարզական ֆեդերացիաների պետբյուջեից ֆինանսավորման նոր կարգ

Սահմանվել է մարզական ֆեդերացիաների պետբյուջեից ֆինանսավորման նոր կարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նոր խմբագրությամբ է շարադրվել 2017 թ. հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը»:

Ըստ նոր փոփոխության՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝

1-ին խումբ` հենակետային (ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն, շախմատ, աթլետիկա).

2-րդ խումբ` հեռանկարային (ձյուդո, բասկետբոլ, հեծանվային սպորտ, սուսերամարտ, կարատե, ջրացատկ, գեղասահք, սամբո, վոլեյբոլ, դահուկային սպորտ, լող, թաեքվոնդո, ուշու).

3-րդ խումբ` ծրագրային (հանդբոլ, սեղանի թենիս, թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, բադմինթոն, նետաձգություն, կանոէ, խոտի հոկեյ, առագաստանավային սպորտ, ակրոբատիկա, ջրագնդակ, ժամանակակից հնգամարտ, սպորտային պարեր և այլ մարզաձևեր):

3-րդ՝ ծրագրային խմբի մարզաձևերի ֆեդերացիաները մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացնեն մարզաձևի 2024 թվականի ծրագրային փաթեթը, որը կներառի ինչպես միջոցառումների օրացուցային պլանը, այնպես էլ նախահաշիվները:

Ֆինանսական աջակցություն հատկացվում է այն ֆեդերացիաներին, որոնք միջազգային պաշտոնական միջոցառումներում (օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, շախմատային համաշխարհային օլիմպիադա, համաշխարհային ուսանողական խաղեր, պատանեկան օլիմպիական խաղեր և այլն) նվաճել են բարձր արդյունքներ, և (կամ) ապահովված են բարձր որակավորում ունեցող մարզիչներով, և (կամ) ունեն մարզաձևի զարգացման համար համապատասխան մարզաբազաներ, և (կամ) մարզական ավանդույթներ։

Հատկացվող ֆինանսական միջոցները պետք է բացառապես ուղղվեն ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստմանը, ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումների անցկացմանը և (կամ) դրանց մասնակցությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում