ԼԼուսինե Մուրադյան

Մեկ շաբաթում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 115 դեպք. ՆԳՆ ՓԾ

Մեկ շաբաթում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 115 դեպք. ՆԳՆ ՓԾ

Հունվարի 29-ից փետրվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 498 դեպք, որից 124-ը՝ արտակարգ:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման, դարափուլի, ձնաբքի, դժբախտ պատահարի՝ 1-ական, մերկասառույցի` 23, կեղծ ահազանգի՝ 5, թունավորման՝ 3, ինքնասպանության փորձի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 31, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 186, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 18 և 132 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 115 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 241 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 142 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 39, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում