ԼԼիլիթ Սեդրակյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում մշակված «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակները: Քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Քննարկման արդյունքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ համաձայն հնչած կարծիքների և մոտեցումների: Լրամշակված նախագիծը կքննարկվի լրացուցիչ քաղհասարակության և ոլորտային կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում