Պետությունը պետք է ունենա կանխարգելման պատշաճ կառուցակարգեր. ՄԻՊ-ը՝ բանակում մահվան դեպքերի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլև ընդհանրապես բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև որպես ՄԻՊ՝ ես չափազանց մտահոգիչ և դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին:

«Նկատած կլինեք, որ ոչ միայն այս դեպքով, այլև մի քանի այլ դեպքերով ևս հայտարարություն ենք տարածել, և որպես ՄԻՊ՝ շատ կարևոր եմ համարում, որ պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի: 

Առաջինը՝ պետք է այս գործերի քննությունը պատշաճ մակարդակով իրականացվի, և երկրորդ՝ բացի դրանից՝ պետությունը պետք է ունենա այս երևույթների կանխարգելմանն ուղղված պատշաճ կառուցակարգեր»,- ասաց ՄԻՊ-ը:

«Եթե մենք բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր, անկախ կոնկրետ դեպքի պայմաններում դրա պատճառներից, նշանակում է, որ մենք դեռևս որպես պետություն չենք կարողացել ամբողջական կառուցակարգեր և գործիքակազմեր ունենալ, և դա է պատճառը, որ որպես ՄԻՊ՝ ոչ միայն տարբեր հաստատություններ, զորամասեր եմ այցելում, կենտրոնական հավաքայական, երեկ նաև մասնակցել եմ բժշկական հանձնաժողովի նիստին, նաև շփվում եմ անընդհատ թե՛ զորակոչիկների, թե՛ զինծառայողների հետ: Մի քանի անգամ կարևոր քննարկման թեմա եմ դարձրել, ինչպես ընդհանուր փակ քննարկումների պետական մարմինների հետ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այս դեպքերին առնչվող գործիքակազմերի մշակման հարցերը: Մենք սրա ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ ենք արել: Ես վստահ եմ, որ այս բոլոր հարցերը պետք է դառնան ոչ միայն քննարկման առարկա, այլև գործնականում գործիքները կիրառվեն»,- ասաց ՄԻՊ-ը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում