ԼԼուսինե Մուրադյան

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:

 

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։

 

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում