ՄՄարիա Գաբրիելյան

Տաշիրում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

Տաշիրում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

 

Դեկտեմբերի 31-ին` ժամը 19։16-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմին հարակից, այրվում է կուտակած անասնակեր։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։22-ին, մարվել հունվարի 1-ին, ժամը 13։40-ին։ Այրվել է մոտ 2000 հակ կուտակած անասնակեր։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 20 խոշոր եղջերավոր կենդանի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում