ԼԼուսինե Մուրադյան

Ամենամեծ խնդիրը Նուբարաշենի, Էրեբունու աղբավայրի փակման խնդիրն է, որը պետք է լուծենք 3-4 տարում. Ավինյան

Ամենամեծ խնդիրը Նուբարաշենի, Էրեբունու աղբավայրի փակման խնդիրն է, որը պետք է լուծենք 3-4 տարում. Ավինյան

Աղբահանության առումով աչքին տեսանելի շատ մեծ խնդիրներ միգուցե չունենք, բայց իրականում շատ մեծ համակարգային խնդիրներ ունենք, օրինակ՝ ավտոպարկի հետ կապված: Կարիք կա հին ստանդարտի «ԿամԱԶ»-ների փոխարինման անհրաժեշտություն: Այդ մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ամենամեծ խնդիրը Նուբարաշենի, Էրեբունու աղբավայրի փակման խնդիրն է, որը պետք է կարողանանք լուծել 3-4 տարվա ընթացքում և կառուցել նոր մոդելի աղբավայր»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է որոշ աղբամանների՝ գետնի տակ անցկացնելու հնարավորությունը: 2024-ին պիլոտային որոշ փորձեր կլինեն, և հաջող ընթացքի դեպքում համակարգային փոփոխություն տեղի կունենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում