ԻԻրինա Մկրտչյան

Կասեցվել է Սևանա լիճն աղտոտող ռեստորանի ապօրինի ջրահեռացումը

Կասեցվել է Սևանա լիճն աղտոտող ռեստորանի ապօրինի ջրահեռացումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ծրագրային ստուգում են իրականացրել «Սամվել Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Սոնալ» ռեստորանում։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ ռեստորանի կոյուղաջրերն առանց համապատասխան թույլտվության լցվում են Սևանա լիճ թափվող Աստղունք գետ։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել։

Տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում