Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, բայց մենք իր խախտումը չենք խրախուսում. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

«Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորությունը: Առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերում roadpolice.am կայքում դիմում է վարչական ակտն իր էլփոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս: Բացի դրանից՝ փաթեթով նախատեսված է ևս մեկ խրախուսման նորմ, որը վերեբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլևև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Եթե վարչական ակտի հասցեատերը որոշումը իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը քաղաքացուն հանձնվի վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև կարգավորմամբ սահմանված 5 տոկոսի արտոնությունից:

Պետք է նշեմ, որ ներկայացված խրախուսման նորմը տարածվում է առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների վրա, որոնց շրջանակը նախատեսված է նախագծերի փաթեթում: Միաժամանակ ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար նախագծի փաթեթով սահմանված է ևս մեկ կարգավորում: Հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը և դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայումս քննվում են վարչական դատարանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով նախագծերի ընդունումից հետո, այսուհետ քննվելու են ոստիկանության կողմից»,- ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ծանուցումների թվայնացման համար 5 տոկոս զեղչի փոխարեն կիրառել 30 տոկոս:

«Սրա համար կարող է քննադատություն էլ հնչի, բայց այդ ֆինանսական զուտ բեռը մենք իջեցնելու հնարավորություն ենք տալիս, բայց, մյուս կողմից, բալային համակարգով մենք կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ ենք ստեղծում, այսպիսով արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե ինքը շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք, որ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»,- ասաց Փաշինյանը:

Նախագծի քվեարկությունը հետաձգվեց:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում