Ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 4 անձ ձերբակալվել է. Քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

ԳԳոհար Սարգսյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 4 անձ ձերբակալվել է:

«Առինջ գյուղի մի բնակիչ դեկտեմբերի 8-ին իր արծաթագույն «Օպելով» մոտեցել է Երևան-Աբովյան խճուղու ավտոտեխսպասարկման կետի մոտ կայանված սև «Ռենջ Ռովերին»: Այդ պահին Սևան քաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, իջնելով «Ռենջ Ռովերից»՝ նստել է «Օպելը»։ Ըստ իրավապահների տեղեկության՝ սևանցին մեքենայում թմրամիջոց է տվել առինջեցուն՝ Երևանի Լվովյան փողոցի բնակիչ, 41-ամյա տղամարդուն փոխանցելու համար։

Առինջեցի տղամարդը գնացել է տուն։ Որոշ ժամանակ անց «Մերսեդես» մակնիշի մեքենայով մոտեցել է վերոհիշյալ տղամարդը և վերցրել իրեն փոխանցված մեթամֆետամինը։

Միջոցառումը շարունակվել է Ավանի քրեական հետախույզների և պարեկների հետ համագործակցությամբ։ Ավանի Աշխաբադի փողոցում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, բաժանմունք է տեղափոխվել «Մեսեդեսի» վարորդը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,20 գրամ մեթամֆետամին, իսկ «Մերսեդեսի» խուզարկությամբ՝ մոտ 24 գրամ մարիխուանա։
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեկտեմբերի 15-ին առինջեցին իր «Օպելով» մոտեցել է գյուղի Մաշտոցի փողոցի մի տան, որտեղից դուրս եկել և մեքենան է նստել 42-ամյա տանտերը։ Նրանք միասին ուղևորվել են Երևանի Խուդյակովի փողոց, որտեղ վարկային կազմակերպությունում 42-ամյա տղամարդը փող է վերցրել ու տվել «Օպելի» տիրոջը: Նրան թողնելով իր տանը՝ «Օպելի» տերը մեկնել է Սևան քաղաքի Գայի փողոցում գտնվող 42-ամյա սևանցու տուն: Րոպեներ անց նա դուրս է եկել սպիտակ պոլիէթիլենային տոպրակը ձեռքին, նստել մեքենան և ուղևորվել Երևան: Սևան-Երևան ճանապարհին էլ, Հրազդանի մոտակայքում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով ավելի քան 30 գրամ մեթամֆետամին։ Ըստ հավաստի տեղեկության՝ հայտնաբերվածը նա պետք է փոխանցեր 42-ամյա համագյուղացուն։

42-ամյա առինջեցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են «ՏՕԶ»-ի 23 փամփուշտ, 4,38 գրամ ափիոն և «դիազեպամ» տեսակի 40 հոգեմետ դեղահաբ։ Նույն դեղահաբից հայտնաբերվել է նաև «Օպելի» տիրոջ տան խուզարկությամբ, ինչպես նաև՝ չորս սրվակ։

Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում