ԼԼուսինե Մուրադյան

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մասնավորապես ամանորյա լուսավորության միացման օրը հետևել անվտանգության կանոններին

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մասնավորապես ամանորյա լուսավորության միացման օրը հետևել անվտանգության կանոններին

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով հետևել անվտանգության տարրական կանոններին՝ մասնավորապես քաղաքի ամանորյա լուսավորության միացման օրը՝ դեկտեմբերի 19-ին:

 
«Հարգելի՛ քաղաքացիներ, չնայած Երևանի քաղաքապետարանի և աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար հորդորում և պահանջում ենք հետևել անվտանգության տարրական կանոններին՝ մասնավորապես քաղաքի ամանորյա լուսավորության միացման օրը՝ դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման ու լուսավորության սարքավորումներին և դեկորներին։

 

Միաժամանակ հրավիրում ենք բոլորին այցելել մայրաքաղաքի կենտրոնում և վարչական շրջաններում ձևավորված տեսարժան անկյուններ, նաև Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգի՝ Սուրբծննդյան տոնավաճառի»,- նշվում է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում