ԳԳոհար Սարգսյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։45ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-7 մետր։

Լանջիկից դեպի Ազատան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում