ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Վաղատին գյուղում

Հրդեհ Վաղատին գյուղում

Դեկտեմբերի 16-ին` ժամը 02:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 300 քմ), որից մոտ 50 քմ-ն օգտագործվում է որպես ավտոտնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 07։20-ին։

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, տանիքում կուտակած մոտ 1200 հակ անասնակեր, անասնագոմում՝ ցորեն (մոտ 2 տոննա), իսկ ավտոտնակում՝ ավտոպահեստամասեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում