Արարատ Միրզոյանը և Նեպալի արտգործնախարարը քննարկել են հայ-նեպալական հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԱրսեն Մկրտչյան

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի խորացումը:

Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում կողմերի միջև համագործակցության փորձը:

Հայաստանի և Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում