Ոստիկանության պետը պարգևատրել է Բելառուսի ՆԳՆ պատվիրակության անդամներին

ԼԼիլիթ Ասատրյան

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

«Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է հատկապես համագործակցության զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրվող ջանքերին։

Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Մաքսիմ Միրոնովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, երկու պետություններում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքները։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի ՆԳ նախարարությանը՝ հայկական կողմին ծառայողական շներ տրամադրելու համար, ինչը ոստիկաններին կօգնի օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներում առավել արդյունավետ կատարելու իրենց խնդիրները։

Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է պատվիրակության անդամներին։

Պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ Ցեղասպանության թանգարանում ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում