ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Իսակովի պողոտայում` չշահագործվող տնակում

Հրդեհ Իսակովի պողոտայում` չշահագործվող տնակում

Դեկտեմբերի 13-ին` ժամը 04:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող չշահագործվող տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։18-ին, մարվել՝ 05։50-ին։ Այրվել են տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (20 քմ) և կուտակած փայտ (մոտ 0,3 խմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում