ԱԱնժելիկա Ժամհարյան

ՍԴ նախագահն ու Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը հանդիպում են ունեցել

ՍԴ նախագահն ու Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը հանդիպում են ունեցել

2023 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։

 

ՍԴ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և ԵԽ երևանյան գրասենյակի համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։

 

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին՝ Բարձր դատարանի բաց և պատրաստակամ համագործակցության համար, ինչ էլ ավելի է ամրապնդել երկկողմ համագործակցությունն ու նպաստել բարեփոխումների իրականացմանը։
 
Մարտինա Շմիտդը ԵԽ կողմից պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում