ԱԱրսեն Մկրտչյան

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ։
 

Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով՝ փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։

 

Աշխատանքներին ներգրավված է 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա։

 

Դեպքի վայրում են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։
 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում