ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը նախազգուշացրել է Ուկրաինային օգնության փաթեթի հրատապ հաստատման անհրաժեշտության մասին

Սպիտակ տունը նախազգուշացրել է Ուկրաինային օգնության փաթեթի հրատապ հաստատման անհրաժեշտության մասին

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ Ուկրաինային օգնության փաթեթը հաստատելու հրատապ անհրաժեշտության մասին՝ նախազգուշացնելով, որ առանց դրա Կիևի՝ ռուսական մարտական գործողություններից պաշտպանվելու ջանքերը կարող են փակուղի մտնել:

Ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարներին ուղղված նամակում կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Շալանդա Յանգը նախազգուշացրել է, որ մինչև տարեվերջ կսպառվեն ԱՄՆ փողերը Կիևին զենք և այլ օգնություն ուղարկելու համար, ինչը «Ուկրաինան ծնկի կբերի» մարտի դաշտում:

Բայդենի վարչակազմը խնդրել է հաստատել մոտ 106 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ներառում է 61,4 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի, 14,3 միլիարդ դոլար՝ Իսրայելի և 13,6 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային անվտանգության համար, նշում է Associated Press-ը:

Ուկրաինայի վիճակը կրիտիկական է համարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ըստ Ենս Ստոլտենբերգի՝ պատճառն Արևմուտքի ոչ բավարար աջակցությունն է: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հարկավոր է օգնել Ուկրաինային թե՛ վատ, թե՛ լավ ժամանակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում