ՄՄանե Գևորգյան

Երևանի Բաշինջաղյան փողոցում երեք մեքենա է բախվել

Երևանի Բաշինջաղյան փողոցում երեք մեքենա է բախվել

Դեկտեմբերի 3-ին` ժամը 04:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա։

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․) բախվել է կայանած «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Renault» մակնիշների ավտոմեքենաներին․ տուժածներ չկան։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում