ԷԷլեն Պետրոսյան

Առողջապահության ոլորտը հայ-չինական երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է. Լենա Նանուշյան

Առողջապահության ոլորտը հայ-չինական երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՉԺՀ Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքի Նոր Գանցզյան շրջանում մասնակցել է Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «Ավանդական բժշկության համաժողով 2023»-ին, որի առանցքն է եղել անդամ երկրներում համագործակցության ընդլայնումը:

 

«Առողջապահության ոլորտը հայ-չինական երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է: Ուստի կարևորում ենք այս հարթակի օգտագործումը ինչպես Չինաստանի, այնպես էլ Շանհայան համագործակցության կազմակերպության այլ երկրների հետ համագործակցությունը զարգացնելու ու խորացնելու նպատակով»,- նշել է Լենա Նանուշյանը։

Համաժողովի շրջանակում նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՇՀԿ անդամ պետությունների պատվիրակների հետ:

 

ՉԺՀ Չինական ավանդական բժշկության ազգային ադմինիստրացիայի ղեկավար պրոֆեսոր Յու Յանհոնգի հետ հանդիպմանը Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն բժշկական կենտրոն ստեղծելու հնարավորությունը։
 

Նախարարի տեղակալն այցելել է նաև ՉԺՀ Նանչան քաղաքի Կլինիկական ուսումնական և ցուցադրական ազգային կենտրոն, որտեղ ներկայացվել են բժշկական գործնական հմտությունների զարգացման հնարավորությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում