ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայկական Picsart-ը և Sololearn-ը ներառվել են Apple-ի կազմած տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում

Հայկական Picsart-ը և Sololearn-ը ներառվել են  Apple-ի կազմած  տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում

Հայկական Picsart-ը և Sololearn-ը ներառվել են արհեստական բանականության ինտեգրումով տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում, որը կազմել է Apple-ը: Այս մասին տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից:

 

Նշվում է, որ Picsart հավելվածը մի շարք գործիքների հնարավորություն է տալիս, որոնք կարող են անհավանական ճշգրտությամբ հեռացնել հետնանկարը կամ անցանկալի առարկաները, ստեղծել անիմացիոն GIF կամ սթիքերներ և այլն: Իսկ Sololearn-ում ԱԲ Kodie հրահանգիչը կարող է գտնել ծրագրային կոդի սխալները և հուշումներ անել:

 

Ցանկում ներառվել են նաև ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը և SmartDreams-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում