ԱԱրսեն Մկրտչյան

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի երկրորդ նիստը

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի երկրորդ նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ծավալված քննարկումների արդյունքում այն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բոլոր ներգրավված կառույցներին՝ ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակել նախապատրաստական աշխատանքները, հստակեցնել անելիքները, բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ նիստին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում