ԼԼուսինե Մուրադյան

Սամվել Բաբայանն ասել է, որ պատրաստ է անկեղծ պատասխանել քննիչ հանձնաժողովի անդամների բոլոր հարցերին

Սամվել Բաբայանն ասել է, որ պատրաստ է անկեղծ պատասխանել քննիչ հանձնաժողովի անդամների բոլոր հարցերին

Խորհրդարանում ընթանում է 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Բաբայանը ասել է, որ պատրաստ է անկեղծ պատասխանել հանձնաժողովի անդամների բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին քննիչ հանձնաժողովը ավարտում է աշխատանքը: Նախորդ հրավիրյալը Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն էր: Նրա մասնակցությամբ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկը իրավասու չէր ստանալու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում