ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին

Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Նախարարն ընդգծել է բուժանձնակազմի անձնվեր ու ծանրաբեռնված աշխատանքը` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու ժամանակ` բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելով:

«Այդ դժվարին օրերին ձեզ վրա վերցրեցիք ոչ միայն բուժելու, այլև վիրավորներին ու նրանց հարազատներին ապրումակցելու, հոգեբան ու ընկեր լինելու, իրենց հետ այդ ծանր ընթացքով անցնելու ճանապարհը: Ծառայությունը, որը դուք եք իրականացնում, հնարավոր չէ չափել ոչ մի շնորհակալագրով»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը ներկաներին մաղթել է ուժ, համբերություն, դեռևս բուժման մեջ գտնվողներին` ապաքինում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում