ԼԼիլիթ Ասատրյան

Նախապատրաստական վերջին աշխատանքները` ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ

Նախապատրաստական վերջին աշխատանքները` ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ

Մի քանի ժամից Երևանում կմեկնարկի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Այս պահին Մարզահամերգային համալիրում ընթանում են նստաշրջանի նախապատրաստական վերջին աշխատանքները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:

Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:

Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում