ԱԱնժելիկա Ժամհարյան

Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը

Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։ Այս մասին տեղեկացրին շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ երկու երկրների շահագրգիռ կառույցներից։

 

Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, նախարարը գործընկերների հետ քննարկել է սույն թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերի ընթացքը։

 

Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանն երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպությանը շարունակական և արդյունավետ համագործակցության համար և անդրադարձել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին․
 
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունների կայուն զարգացումը բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ոչ միայն հարևան պետություն է, այլև առևտրային և շրջակա միջավարի պահպանության առումով ռազմավարական կարևոր գործընկեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առկա ձևաչափով քննարկել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը»,- նշել է նախարարը։

 

Կարևորելով Արաքս սահմանային գետի պահպանության վերաբերյալ արդյունավետ համատեղ և շարունակական աշխատանքն ու արձանագրած հաջողությունները՝ նախարարը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով և անդրադարձել է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսմանը։

 

Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին իր հերթին շնորհակալություն է հայտնել նիստը նախաձեռնելու համար։ Պարոն Իրաջ Հեշմաթին նաև իր երախտիքն է հայտնել հայ գործընկերներին Արաքս գետի ջրի որակի հանդեպ մշտական ուշադրության և դրա պահպանությանն ուղղված ջանքերի համար։

 

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է հանդիպումը, քանի որ տևական դադարից հետո ազդարարվում է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսման մեկնարկը։

 

Նիստի ընթացքում ներկայացվել է Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման ծրագիրը, աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը և հաստատվել է տարեկան ժամանակացույցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում