ԼԼուսինե Մուրադյան

Այսուհետև 2,5 տոննայից ավելի կշռող բեռնատարները Երևանի Փոքր կենտրոն կմտնեն ժամը 21:00-ից մինչև 07:00-ը

Այսուհետև 2,5 տոննայից ավելի կշռող բեռնատարները Երևանի Փոքր կենտրոն կմտնեն ժամը 21:00-ից մինչև 07:00-ը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Երևանի Փոքր կենտրոն մտնող բեռնատարներին վերաբերող սահմանափակումները: Նոր սահմանափակումները Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ներկայացրեց աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Սահմանափակումը գործելու է 2,5 տոննա ընդհանուր քաշով բեռնատարների համար: Այս 2,5 տոննան իրենից ենթադրում է տվյալ տրանսպորտային միջոցի քաշ և առավելագույն զանգված, որը կարող է տեղափոխել տվյալ տրանսպորտային միջոցը:

Սահմանափակումը գործելու է առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ը, այսինքն՝ բեռնատարները կարող են մուտք գործել երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Որպես տարածք՝ սահմանված են Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոցը, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչից մինչև Կորյունի փողոց ընկած շրջանակում գտնվող գրեթե 40 փողոցներ և պողոտաներ»,- ասաց Վազգեն Հարությունյանը:

Ըստ նրա՝ «Ֆորդ տրանզիտ», «ԳԱԶել» տիպի տրանսպորտային միջոցներն ընկնում են տվյալ սահմանափակման տակ, և տրամաբանորեն այդ սահմանափակման տակ են ընկնում վերոնշյալ տրանսպորտային միջոցներից ավելի քաշ ունեցողները: Իսկ դրանցից նվազ քաշ ունեցողները չեն ընկնում սահմանափակման տակ, քանի որ դրանք բեռնատարի կարգավիճակ չունեն:

Վազգեն Հարությունյանը պարզաբանեց՝ սահմանափակման համար նշվում է 2,5 տոննան, բայց 2,5 տոննան միայն բեռին չի վերաբերում, այլև դատարկ մեքենայի քաշի և բեռի քաշի հանրագումարին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում