ԷԷլեն Պետրոսյան

Գորիսում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Գորիսում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Հակոբ Ստեփանյանին պատկանող հացի (մատնաքաշի) արտադրամասը (Սյունիքի մարզ, ք. Գորիս) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:

 

Մասնավորապես՝

 

- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը.
 
- արտադրամասի սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանը և չորացնող սարքը.
 
- բացակայել են նախամուտքում համազգեստի կախիչները.
 
- հատակը և պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
 
- խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն.
 
- պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
 
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
 
- սննդամթերքի հետ շփվող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության.
 
- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

 

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում