ԳԳոհար Սարգսյան

Վաչե Տերտերյանը «ՍԱԼԱՐ ինթերնեշնլ» ընկերության պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները

Վաչե Տերտերյանը «ՍԱԼԱՐ ինթերնեշնլ» ընկերության պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «ՍԱԼԱՐ ինթերնեշնլի» տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Հելե Վիլյումսենի պատվիրակությանը, որի կազմում էին «ՍԱԼԱՐ ինթերնեշնլի» տարածաշրջանային նախկին ներկայացուցիչ, ԴեաԼոԳ ծրագրի փորձագետ Իեվա Կալնինան, ՀՀ-ում «ԴեաԼոԳ» ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը, ԴեաԼոԳ ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակը և ՀՀ համայքներում տեղակայված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները։

 

ՏԿԵ նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տեղահանված քաղաքացիների օժանդակության ծրագրերը, ՀՀ համայնքներում տեղավորելու գործընթացը՝ շեշտելով, որ անելիքներ շատ կան, և պետք է բռնի տեղահանվածների կարիքները գնահատելու և անհատապես հոգալու ճիշտ մեխանիզմներ մշակվեն։ Հետագա անելիքների ու ծրագրերի մասին խոսելով՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն ինստիտուցիոնալ և նպաստեն նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում