ԱԱնժելիկա Ժամհարյան

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը հոկտեմբերի վերջին տեղի չի ունենա

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը հոկտեմբերի վերջին տեղի չի ունենա

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա. հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հեռավար մասնակցելով Երևանում ընթացող «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:

Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպման չեղարկումը պատճառաբանել է ժամանակի սղությամբ: Կլաարը նշել է, որ իրենց նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը՝ նա հայտարարել է, որ փորձում են հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում:

«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Կլաարը նաև դրական է գնահատել Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը և նշել, որ այն չի հակասում որևէ ձևաչափի:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում