Ադրբեջանում խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, չի երաշխավորվում գործերի անկողմնակալ քննությունը. ՄԻՊ-ը՝ Բաքվում պահվող անձանց դատավարությունների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Ես ինքս այս պահին որևէ տեսակի թիվ չեմ հրապարակի, որովհետև տեղեկատվության առաջնային կրող չեմ, և տեղեկատվությունն անընդհատ մշակվում է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով սեպտեմբերին 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվում պահվող անձանց թվի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Իմ իրավասության շրջանակներում ես փորձում եմ ձեռք բերել տեղեկատվություն և առաջնահերթ փորձում եմ իրավասության շրջանակներում կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերելի գործիքակազմեր կիրառել: Հետևաբար թվի վերաբերյալ ինքս չեմ խոսի, բայց հատուկ կշեշտեմ, որպես ՄԻՊ, անընդհատ հատուկ արձանագրում եմ, որ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումները և միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին ակնհայտ է, որը տեղի է ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ, և այդ առնչությամբ իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում եմ միջազգային դերակատարներին»,- նշեց ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է խոշտանգված անձանց թվին, ապա Պաշտպանը այս դեպքում ևս զերծ մնաց թիվ հրապարակելուց: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր դեպքերը կարողանանք բացահայտել»,- նշեց նա:

«Վատ վերաբերմունքի բոլոր ձևերին, դեպքերին, խոշտանգումներին վերաբերող ՄԻՊ-ի անգլերեն ներկայացրած նախնական զեկույցը որպես հիմնական ապացույց օգտագործվել է Հաագայի դատարանում ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի կողմից և հիմնական արձանագրումները հետևյալն են. կան ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ, և սա վկայում է, որ այս անձինք բնականաբար ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք: Սա շատ կարևոր արձանագրում է, որը ՄԻՊ-ը ոչ միայն պարզապես բանավոր է իրականացրել, այլև անգլերեն հրապարակված զեկույցն ուղարկվել է բոլոր գործընկերներին, նաև ներկայացվել է Հաագայի դատարանում որպես հիմնական ապացույց»,- ասաց Անահիտ Մանասյանը: 

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավար անձանց՝ ՄԻՊ-ը նշեց. «Իմ արձանագրումը հետևյալն է, որը ես միջազգային գործընկերներին եմ ներկայացնում. էթնիկ հայերի նկատմամբ նրանց իրավունքների սահմանափակումը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների ակնհայտ խախտումներով. առաջին հերթին անմեղության կանխավարկածի սկզբունքը բոլոր մակարդակներում Ադրբեջանում խախտվում է այս անձանց նկատմամբ, որովհետև ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործի՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ կոնկրետ քաղաքացիների կողմից: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը, բացի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումից, անկողմնակալ և արդար դատարանի կողմից գործի քննությունն է, որն այս պայմաններում անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով նաև հայատյացության այն մակարդակով հովանավորվող քաղաքականությունը, որն իրականացվում է Ադրբեջանում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում