ԱԱնժելիկա Ժամհարյան

Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար տիկին Ռազիե Քոհանսալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին 16 կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր։

 

Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որում ներկայացված կլինի իրանական գիտելիքահենք արտադրանքը։

 

Հայտնելով իրանական կողմի հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է պետության կողմից ընկերություններին տրամադրվող աջակցությունը՝ թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խրախուսման միջոցառումը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում