ՀՀ-ԵՄ գործակցության մեջ ավելացել է նաև անվտանգային բաղադրիչ. վարչապետ

ՄՄուշեղ Իսախանյան

Եվրոպական խորհրդարանը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդին այս ծանր ժամանակներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արձանագրել է օրենսդիր մարմնի ղեկավար Ռոբերտա Մեցոլան: Նա հիշեցրել է, որ նախորդ լիագումար նիստում կառույցը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հարձակումը:

«Այժմ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղության բանակցությունների վերսկսման վրա»,- հայտարարել է Մեցոլան: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրների հաղթահարման գործում Հայաստանն ակնկալում է Եվրամիության ծանրակշիռ աջակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում