ՎՎարդուհի Հարությունյան

Բոլոր կողմերը համաձայն են Մոնղոլիայի տարածքով Ռուսաստանից Չինաստան գազատարի կառուցման նախագծին. Պուտին

Բոլոր կողմերը համաձայն են Մոնղոլիայի տարածքով Ռուսաստանից Չինաստան գազատարի կառուցման նախագծին. Պուտին

Բոլոր կողմերը համաձայն են Մոնղոլիայի տարածքով Ռուսաստանից Չինաստան «Սիբիրի ուժը-2» գազատարի կառուցման նախագծին՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ունենք նշանակալի, բազմապլանային նախագծեր, այդ թվում՝ ՉԺՀ-ի հետ համատեղ։ Նկատի ունեմ, օրինակ, Մոնղոլիայով դեպի Չինաստան գազատար համակարգի կառուցումը։ Բոլորը համաձայն են այս նախագծին, բոլոր կողմերը ցանկանում են մասնակցել, ուզում են աշխատել։ Կարծում եմ, որ մենք լավ տեմպերով առաջ կշարժվենք»,- ասել է Պուտինը:

«Սիբիրի ուժը-2»-ը գազատար է Սիբիրի հանքավայրերի և Չինաստանի արևմուտքում Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի միջև։ Նրա պլանավորված երկարությունը կկազմի մոտ 6,7 հազ կմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում