ՎՎարդուհի Բալյան

Կալանավորված անձը զբոսահրապարակում ենթարկվել է խուզարկության․ հայտնաբերվել են արգելված իրեր

Կալանավորված անձը զբոսահրապարակում ենթարկվել է խուզարկության․ հայտնաբերվել են արգելված իրեր

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել զբոսահրապարակում գտնվող կալանավորված անձ Ա.Ս.-ին: 

ՔԿՀ տարածած հաղորդագրությունում նշված է, որ խուզարկությամբ կալանավորվածի վերնազգեստի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

Այնուհետև հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն արգելված իրերի առկայության կասկածանքով խուզարկություն են իրականացրել նշված կալանավորված անձի խցում: Արդյունքում՝ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձի անկողնային պարագաների միջից հայտնաբերվել է 250 մլ տարողությամբ թափանցիկ, պոլիմերային շիշ, որին խցանի փոխարեն ամրացված է եղել փայլաթիթեղ, իսկ փայլաթիթեղում առկա է եղել մոխիր: Շիշը ենթադրաբար կիրառվել է թմրանյութ օգտագործելու նպատակով: Խցի սեղանին դրված ափսեի միջից հայտնաբերվել է նաև կտրող-ծակող առարկա, իսկ պահարանից՝ ինքնաշեն պարան:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում