Զարմանահրաշ պատմության գործողությունները տեղի են ունենում հեռավոր հեքիաթային երկրում: Այնտեղ պալատներում ապրում են թագավորներն ու արքայազնները, անտառներում՝ էլֆերն ու փերիները, քարանձավներում՝ չար վիշապները: Ընդառաջ գնալով գլխապտույտ արկածներին՝ երիտասարդ արքայազնը լքում է հարազատ պալատը եւ հավատարիմ ընկերոջ հետ շտապում սխրագործությունների:
Հենց այդ պահից էլ սկսվում են աներեւակայելի իրադաձությունները՝ ծիծաղելի, զվարճալի, միեւնույն ժամանակ՝ վտանգավոր: Նրանք կհայտնվեն կախարդական անտառում, մոլեգնող ծովում, մութ քարանձավների միջով կգնան դեպի հեքիաթային մի թագավորություն՝ չքնաղ Իզոլդա արքայադստեր սիրտը նվաճելու:
2002 թ., Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա
Ժանր՝ մուլտֆիլմ, մելոդրամա, արկածային
Ռեժիսոր՝ Տյերի Շիլ
Հուլիսի 12-ին, ժամը 15:35-ին










