Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական նորմերի հիման վրա. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

ԴԴավիթ Մուրադյան

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցի տեղակալ Գենգ Շուանգը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Պեկինն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: 

Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը հույս է հայտնում, որ կողմերը հրատապ կլուծեն մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ դիվանագիտության միջոցով: 

«Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են: Երկու երկրների շահերից է բխում համագործակցության ճանապարհով ընթանալը: Վերջին տարիներին ՀՀ, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական համագործակցության, տրանսպորտային հաղորդակցությունների և սահմանային խնդիրների վերաբերյալ: 

Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան կողմերի միջնորդությամբ քննարկումներ են ունեցել՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և կոնկրետ գործողություններ՝ վիճահարույց խնդիրները խաղաղ դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելու և լուծելու: Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել, փոխադարձ զիջումների գնալ՝ 4 համատեղ հայտարարությունների և այն ջանքերի հիման վրա, որոնք գործադրվել են նախորդ ժամանակահատվածում՝ կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, և լուծելու առկա վեճերը միջազգային մարդասիրական նորմերի հիման վրա:  Չինաստանը պատրաստ է նպաստել բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն այդ նպատակներին հասնելուն»,- նշել է ՄԱԿ-ում Չինսատանի մշտական ներկայացուցչի տեղակալը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում