Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն անդրադարձել են Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայած եռակողմ բանակցություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հավելել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի բոլոր առավել սուր հարցերը:
Ուշակովն «օգտակար» է որակել Պուտինի և Սիի բանակցությունները։ Նա ընդգծել է, որ նախագահների զրույցն անցել է ընկերական մթնոլորտում, առաջնորդները բաց են արտահայտվել:
Անդրադառնալով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինասատնի նախագահների՝ նոյեմբերի 19-ին նախատեսվող հանդիպմանը՝ Ուշակովը նշել է, որ նրանք իրենք են որոշելու եռակողմ հանդիպման տևողությունը։ ️ ️









