Եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա, միջանցքը կբացվի. Միրիամ Լեքսման

ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ՝ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։ ԼՂ-ում իրականացվող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը դատապարտել է նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը:

ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ՝ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆԱ. ԼԻՏՎԱՅԻ ԱԳՆ

Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է արել բոլոր պատասխանատու կողմերին՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն և ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը խորանա»,- նշված է Լիտվայի արտաքին գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԲՈՐԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Twitter-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։

Դեսպանն առանձնացրել է հայտարարության հետևյալ հատվածը․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՈՒՄ. ՍՈՐԵՆՍԵՆ

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը: Նա հիշեցրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։

ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԻ ԱԼԻԵՎԻ ԽԱՂՈՒՄ. ԼԵՔՍՄԱՆ

Ողջունում եմ Ժոզեպ Բորելի հստակ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Բայց դրան կհասնենք միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում»,- հավելել է պատգամավորը:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԼՂ-ՈՒՄ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԱՐՇԱՎԸ. ՓԱԼՈՆ

Մեր աչքի առաջ տեղի է ունենում Լեռնային Ղարաբղում էթնիկ զտման՝ Ալիևի կանխամտածված արշավը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։

«Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն կհանգեցնի աննկարագրելի հումանիտար ճգնաժամի»,- գրել է կոնգրեսականը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՎՈՐ Է. ԿԱՐԱՄ

ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։

«Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն, որն իրականացվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այն հաստատել է անողոք շրջափակում, որի պատճառով հայ խաղաղ բնակիչները զրկված են սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է քաղաքական գործիչը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում